Իրավաբան.net-ը ներկայացնում կուսակցությունների և դաշինքների կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց կենսագրականները՝ պատահականության սկզբունքով:
Ստորև ներկայացնում ենք 2017թ.-ի Խորհրդարանական ընտրություններին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կողմից որպես ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Մանուկյանի կենսագրությունը.
Ծնվել է 1957թ. մարտի 9-ին Վանաձորում:
1978թ. ավարտել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: Ֆիզիկոս: Մանկավարժ:
1978-1983թթ. Գուգարքի շրջանի Եղեգնուտի միջնակարգ դպրոցում աշխատել է ուսուցիչ:
1983-1990թթ.` Վանաձորի «Ավտոմատիկա» ԳԱՄ ճարտարագետ:
1997-1999թթ. եղել է ՀՀ մշակույթի եւ սպորտի նախարարի առաջին տեղակալ, ապա` տեղակալ:
1999-2003թթ` Երեւանի Կենտրոն համայնքի կրթության եւ մշակույթի բաժնի պետ:
1990-1995թթ.` ԳԽ պատգամավոր (թիվ 103 ընտրատարածք): ԳԽ կրթության եւ գիտության, լեզվի եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար: ՀՀՇ խմբակցության անդամ:
1995-1999թթ. ԱԺ պատգամավոր (թիվ 64 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Հանրապետություն» խմբակցության անդամ: ՀՀՇ վարչության փոխնախագահ:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից:
17.07.2010-13.04.2013թթ՝ ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ:
13.04.2013թ.՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: