Մարտի 11-ին, ժամը 17:30-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումիբաժին զեկուցագիր է ներկայացրել, որ երկու անչափահաս երեխաներ վնասել են Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի 103/1 շենքի պատին փակցված` «ԵԼՔ» դաշինքի կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Էդմոն Մարուքյանի քարոզչական պաստառը:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վանաձորի Երևանյան խճուղու երկուանչափահաս բնակիչներ (2005 թ. և 2006 թ. ծնված) խաղալիս անգիտակցաբար պոկել են թիվ103/1 շենքի արևմտյան պատին փակցված պատգամավորության թեկնածուի քարոզչական պաստառը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ոստիկանությունից:
Նշենք, որ բացի պաստառը պատռելուց, ևս մի քանի վայրերում սև ներկով փակել էին Էդմոն Մարուքյանի պաստառները:
![Фото Krist Marukyan.](https://scontent-sof1-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/17155917_10155124891859586_2360089145642491519_n.jpg?oh=ba719feca7f94b38437fed86e9755b18&oe=592CF4DC)
![Фото Krist Marukyan.](https://fb-s-a-a.akamaihd.net/h-ak-xpa1/v/t1.0-9/17190570_10155124891619586_1835956487693672334_n.jpg?oh=263c486753a5790e566012aa1bb45424&oe=59295A93&__gda__=1500543339_3a79f705e0d65eea0f4860953fd2b945)