«Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից առաջադրված Ստյոպա Սաֆարյանի կենսագրությունը

Իրավաբան.net-ը ներկայացնում է կուսակցությունների և դաշինքների կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց կենսագրականները՝ պատահականության սկզբունքով։

Ստորև ներկայացնում ենք 2017թ.-ի Խորհրդարանական ընտրություններին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության կողմից որպես պատգամավորի թեկնածու առաջադրված Ստյոպա Սաֆարյանի  կենսագրությունը:

Ծնվել է 1973թ-ին հոկտեմբերի 7-ին, Տավուշի մարզի Ոսկևան գյուղում:

1995 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը,

1997 թ.` ՀՀ կառավարման դպրոցի (այժմ ՀՀ Պետական կառավարման ակադեմիա) պետական կառավարում և տեղական ինքնակառավարում ֆակուլտետը,

1999 թ.` Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան։ Երկրաբան-երկրաֆիզիկոս, պետական ծառայող։ Անգլիայի Յորքի համալսարանում ստացել է հակամարտությունների լուծում և քաղաքագիտություն մասնագիտացումը:Фото Styopa Safaryan.

1993-1994 թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում՝ որպես հերթապահ սեյսմոլոգ,

1995-2000 թթ.` դինամիկ երկրաֆիզիկայի բաժնի մասնագետ, սեկտորի վարիչ, ապա բաժնի վարիչ,

1998-2002 թթ.` ՀՀ կառավարման ակադեմիայում «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման քաղաքական հիմունքներ», «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման իրավական հիմունքներ» կրթաբլոկների ղեկավարի տեղակալ և ասիստենտ,

2002-2004 թթ.` Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի իրավական և քաղաքական հարցերով փորձագետ,

2004-2005 թթ.` հետազոտությունների համակարգող, 2005-2007 թթ.` հետազոտությունների ղեկավար:Фото Styopa Safaryan.

2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից։ 2007 թ. հունիսի 7-ից 2009 թ. փետրվարի 4-ը՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար։

2009 թ. սեպտեմբերի 9-ից 2012 թ. մայիսի 31-ը՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար։

2012 թ. հունիսի 2-ին ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար։

2013 թ-ից Երանի ավագանու Բարև Երևան խմբակցության անդամ է:

2014 թ. Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար:

Հարյուրավոր հոդվածների և տասնյակ գրքերի, դասագրքերի հեղինակ (համահեղինակ) է:

Ստացել է լեյտենանտի կոչում:

Ամուսնացած է։ Ունի մեկ դուստր։

Фото Ազատ Դեմոկրատներ, Free Democrats.

 Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել