Ի՞նչ կենսագրություն ունի Արամ Զավենի Սարգսյանը

Իրավաբան.net-ը ներկայացնում է կուսակցությունների և դաշինքների կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց կենսագրականները՝ պատահականության սկզբունքով։

Ստորև ներկայացնում ենք 2017թ.-ի Խորհրդարանական ընտրություններին «ԵԼՔ» դաշինքի երկրորդ համարը զբաղեցնող, որպես պատգամավորի թեկնածու առաջադրված Արամ Զավենի Սարգսյանի կենսագրությունը:

Ծնվել է 1961թ. Արարատի մարզի Արարատ գյուղում։

1979-1981թթ. սովորել է Երևանի թիվ 8 գեղարվեստի ուսումնարանում,
1984-1989թթ. սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։
1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակում։

1989-1993թթ. աշխատել է «Արարատարդշին» տրեստում` սկսելով աշխղեկի պաշտոնից, հետագայում նշանակվելով լաբորոտորիայի վարիչ,այնուհետև` տրեստի գլխավոր ինժեներ,
1994թ.-ին անդամակցել է Երկրապահ Կամավորականների միությանը
1995թ.-ին ընտրվել է Ազգային-Եկեղեցական ժողովի պատգամավոր:
1993-1998թթ. աշխատել է «Արարատցեմենտ» ՊՓԲԸ-ում` սկզբում զբաղեցնելով գլխավոր տնօրենի օգնականի, ապա գլխավոր տնօրենի` կապիտալ շինարարության գծով տեղակալի, այնուհետև նոր տեխնոլոգիական գծի տնօրենի պաշտոնները,
1998-1999թթ. աշխատել է «Արարատցեմենտ» ՊՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն,
1999թ.-ին ընտրվել է Ազգային-Եկեղեցական ժողովի պատգամավոր:
1999-2000թթ. զբաղեցրել ՀՀ վարչապետի պաշտոնը,
2000-2003թթ. աշխատել է «Արարատցեմենտ» ՊՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն։
2001թ. հիմնել է «Հանրապետություն» կուսակցությունը։
2003թ. առաջադրվել է որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Լուրջ հնարավորություններ ունենալով հանդերձ` հանել է իր թեկնածությունը` աջակցելով ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին:

«Արդարություն» դաշինքի հիմնադիրներից է, և 2003թ.-ին այդ դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ ԱԺ ընտրությունները համարելով կեղծված` բոյկոտել է բոլոր նիստերը, իսկ պատգամավորին հասանելիք աշխատավարձը փոխանցել ՊՆ և մշակույթային տարբեր ֆոնդերի:
2012թ.-ին «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի շրջանակներում ընտրվել է պատգամավոր, սակայն հրաժարվել է մանդատից` հակասություններ ունենալով Կոնգրեսի արտաքին և ներքաղաքական մոտեցումների շուրջ:

Բազմիցս ենթարկվել է քաղաքական հետապնդումների:
2004թ. ապրիլի 12-ից և 2008թ. մարտի 1-ից հետո նրան առաջադրվել է մեղադրանք` իշխանության բռնազավթման ուղղված գործողությունների իրականացման կապակցությամբ: Անհիմն լինելու պատճառով քրեական հետապնդումը ի վերջո դադարեցվել է, իսկ հարուցված քրեական գործերը կարճվել:

Ամուսնացած է, ունի 1 որդի, 2 դուստր:

Фото Հանրապետություն կուսակցություն Hanrapetutyun Party.

 Իրավաբան.net  

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել