Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ԱՀ ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մարտի 11-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմի հրետակոծության արդյունքում մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող Չինգիզ Հասանալի օղլու Աբասովը, ընդունեք որպես հակառակորդի բանակում, ոչ կանոնադրային փոխհարաբերությունների արդյունքում, մահվան ելքով արձանագրված հերթական դեպք: Նման ապատեղեկատվություն տարածելով՝ հակառակորդ երկիրը ևս մեկ անգամ անհաջող կերպով փորձել է սեփական բանակում առկա արատավոր բարքերի հետևանքով արձանագրված միջադեպը բարդել արցախյան զինուժի վրա:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը:

 Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել