Ծաղիկ Վարդանյանը նշանակվել է Պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնակատար

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հրամանով Ծաղիկ Վարդանյանը նշանակվել է ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար։

Կարևորելով ՊԱԳ-ի գործառույթները` նոր ղեկավարին կառույցի անձնակազմին ներկայացնելիս առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը հույս է հայտնել, որ Ծաղիկ Վարդանյանի գլխավորությամբ աշխատանքները կընթանան ժամանակի պահանջներին համընթաց։

Կենսագրական տվյալներ

Ծաղիկ Վարդանյանը ծնվել է 1969թ. օգոստոսի 23-ին, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում:

1988-1994թթ. սովորել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում, ավարտել գերազանցությամբ:

1994-1995թթ. Երևանի «Էրեբունի» ԲԿ-ում մասնագիտացել է ինտերնատուրայում` մանկաբարձագինեկոլոգիա մասնագիտությամբ:

1995թ. ՀՀ ԱՆ կողմից գործուղվել է Մեղրու տարածաշրջան, որպես մանկաբարձ գինեկոլոգ:

1995-200թթ. աշխատել է «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ում որպես մանկաբարձ գինեկոլոգ:

2000թ. նոյեմբերին նշանակվել է «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրեն:

2010թ. «Մեղրու ԲԿ»-ի և «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ի միաձուլումից հետո նշանակվել է «Մեղրու տարածաշրջանի ԲԿ» ՓԲԸ-ի տնօրեն և աշխատել մինչև 2013թ.։

2013թ. նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ։

2008թ. պարգևատրվել է «Մխիթար Հերացի» մեդալով։

Ամուսնացած է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել