Իրավաբան.net-ը ներկայացնում կուսակցությունների և դաշինքների կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց կենսագրականները՝ պատահականության սկզբունքով։
Ստորև ներկայացնում ենք 2017թ.-ի Խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ կուսակցության կողմից որպես պատգամավորի թեկնածու առաջադրված Արման Սաղաթելյանի կենսագրությունը:
Ծնվել է 1975թ. Օգոստոսի 26-ին՝ Երևանում:
1992 թվականին ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը,
1992-1997 թվականներին սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան:
1997-2000 թվականներին սովորել և ավարտել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ասպիրանտուրան։
1997—1999թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ ՊՆ Քարոզչության վարչությունում։
2000—2010թթ. աշխատել ՀՀ ՊՆ համակարգում՝ որպես քարոզչության և հասարակայնության հետ կապերի մասնագետ, «Զինուժ» հաղորդաշարի հաղորդավար։ ՀՀ ԶՈՒ պահեստազորի կապիտան է։
2003—2004թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական, այնուհետև` հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար։
2010—2011թթ. Աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական։
2011-2012թթ. եղել է «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրեն, 2012-2013թթ. `«ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ։
2013 -2015թթ. եղել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարը: 2016 թվականից Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն է։
2001 – 2010 թթ. դասավանդել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում: 2011-2013 թվականներին ղեկավարել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնը (ամբիոնը):
Քաղաքական գիտությունների թեկնածու է (ատենախոսության թեման` «Պետությունների տեղեկատվական հակամարտության արդի համակարգերը. միջազգային փորձ և տարածաշրջանային ասպեկտներ»): Մի շարք գիտական հոդվածների և ուսումնական ծրագրերի հեղինակ է:
Պարգևատրվել է «1992-1994 թթ մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Գարեգին Նժդեհ» մեդալով, ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով, անվանական զենքով: