Մաքրվում են մայրաքաղաքի հեղեղատար համակարգերը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ սկսել է մայրաքաղաքի հեղեղատար համակարգերի մաքրման աշխատանքները: Շուրջ 10 օր առաջ մեկնարկած աշխատանքների նպատակը ձմռան ամիսներին փողոցներում շաղ տված ու նաև դիտահորերում հայտնված աղ ու ավազի պատճառով ջրի հնարավոր դժվարանցանելությունը կանխարգելելն է:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դիտահորերից հեռացվում են նաև տեղումներից հետո գոյացած հողի զանգվածն ու տերևների կուտակումները: Այնուհետ հեղեղատար համակարգերը նաև լվացվում են` եթե մասնագետները նաև խողովակաշարեր ներթափանցած թափոններ են հայտնաբերում: Գործընթացն այս փուլում ավարտական չէ, քանի որ դիտահորերի առանձին հատվածներ նորից կմաքրվեն գարնանային անձրևներին ընդառաջ: Դիտահորերից դուրս բերված հողի ու թափոնների մնացորդները նույն օրվա ընթացքում տեղափոխվում է աղբավայրեր`«Սանիթեք» ընկերության կողմից: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել