ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, ծառայության կազմակերպման, թիկունքի և նյութատեխնիկական ապահովման, քաղաքացիական պաշտպանության, Երևան քաղաքի և Սյունիքի մարզային փրկարարական վարչություններում, ինչպես նաև ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնում:
ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ նախարար Դ. Տոնոյանի հրամանով` աշխատակիցներից երեքին շնորհվել է փ/ծ լեյտենանտի կոչում: