Նոր հիմնադրամ կստեղծվի՝ գյուղնախարարության կողմից

Այսօր Կառավարության նիստին գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց  «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու և գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ հիմնադրելու մասին որոշման նախագիծը:

Այս որոշման նախագիծը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում առկա տարբեր ֆինանսավորման աղբյուրներ ունեցող ծրագրերի մեկ միասնական մարմնի կողմից իրականացման, գյուղացիական տնտեսություններին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և շրջանակի ընդլայնման, գյուղատնտեսության ոլորտում դոնորների կողմից իրականացվող ծրագրերի համակարգման, արդյունավետ գյուղատնտեսության զարգացման, ռեսուրսների օպտիմալ բաշխման անհրաժեշտությամբ:

«Նախագծի նպատակն է հիմնադրամի միջոցով նպաստել գյուղատնտեսության կայուն և մրցունակ զարգացմանը»,-ասաց նախարարը, իսկ վարչապետը հավելեց՝ կայուն, մրցունակ և ժամանակակից. «Այդ բառը կարևոր է, որ պետք է պրինցիպիալ փոխենք մեր ոլորտի ներքին տեխնոլոգիաները»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել