Մարտի 9-ին, ժամը 07:03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արևելյան 107-րդ թաղամասի տներից մեկի տանիքում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին, մարվել՝ 10:10-ին:
Այրվել են մեկ հարկանի տան տանիքի կառուցատարրերը (40 քմ), հյուրասենյակը (20 քմ) և ննջասենյակը (20 քմ)՝ գույքով:
Փրկարարները տան ննջասենյակում հայտնաբերել են Տ. Ք.-ի այրված դին: