Մարտի 11-12-ը հնարավոր է քամու ուժգնացում, կլինեն կարճատև անձրևներ

Մարտի 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին կեսօրից հետո, 12-ի գիշերը, 13-14-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 11-12-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-ի և 12-ի գիշերները կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում`

Մարտի 10-ին, 11-ի գիշերը, 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-ին կեսօրից հետո, 12-ի գիշերը, 13-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև:

Մարտի 11-12-ը հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Երևան քաղաքի մարտի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.00C (1999 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`    -12.40C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 4.00C

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել