Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների համար ոստիկանությանը հատկացվում է 3 մլն դրամ։
Նշվում է, որ այս գումարը ծախսվելու է ընտրողների մատնահետքերը էլեկտրոնային ընտրացուցակներին կցագրելու տվյալների բազայի ստեղծելու համար՝ ընտրական գործընթացում բնակչության անհատականացման համար: Ծրագրային բազայի նպատակն է պահանջվող ձևաչափով արտահանել ընտրողների մատնահետքերը կամ մատնահետքերի ձևանմուշները ՀՀ ոստիկանության տիրապետման տակ գտնվող ՀՀ բնակչության կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տվյալների բազայից: