Կարեն Կարապետյան․ Շատ լեն ու բոլ չէ՞ ժամկետները

Կառավարությունն այսօր սահմանեց պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ոլորտները և ժամանակացույցը․ «Նախատեսվում է ոլորտում գտնվող սուբյեկտների հետ պլանային, բացատրական աշխատանքներ իրականացնել, և նախատեսում ենք ներգրավվել ներդրումներ նոր սպանդանոցների կառուցման համար»,- նախագիծը ներկայացնելով՝ ասաց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ հավելելով, որ գործարարների հետ համաձայնեցրել են փաստաթուղթը․ «Շատ լեն ու բոլ չէ՞ ժամկետները»,- հետաքրքրվեց վարչապետը, իսկ նախարարը պատասխանեց, որ խնդիր կար օրենսդրական դաշտի փոփոխության հետ՝ հաշվի առնելով նոր խորհրդարանի ձևավորումը․ «Ինչի՞ ենք մարզերի տեղական սպանդանոցի ծագման մսի առևտրի իրականացումը հունիսի մեկից դնում, իսկ մարզերում հանրային սննդի իրականացումը հուլիսի մեկից, էտ մեկ ամիսը ի՞նչ են անելու»,- հարց տվեց գործադիրի ղեկավարը, ինչին ի պատասխան գյուղատնտեսության նախարարը պարզաբանեց․ «Քանի որ 60 տոկոսը և ավելին Երևանն է, ամենամեծ քանակը»։

Ստորև ներկայացնում ենք ժամկետները․

N  Ոլորտային դասակարգում Կատարման ժամկետ
1 Պետական գնումներով  սպանդանոցային ծագման մսի ձեռքբերում 2017 թվականի մայիսի 1-ից
2 Մսամթերքի արտադրություն (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) 2017 թվականի նոյեմբերի 1-ից
3 Տեղական արտադրության սպանդանոցային ծագման մսի արտահանում 2017 թվականի նոյեմբերի 1-ից
4 Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) 2018 թվականի ապրիլի 1-ից
5 Երևան քաղաքի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում 2018 թվականի մարտի 1-ից
6 ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում 2018 թվականի հունիսի 1-ից
7 ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում)

2018 թվականի հուլիսի 1-ից

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել