ՔԿ-ի գործունեությունը կարգավորող օրենսդրական հակասությունները վերացվում են

Կառավարությունն այսօրվա նիստին ընդունեց «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին»,  «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախարար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ կատարվում են բավականին փոփոխություններ, որոնք միտված են օրենքում առկա անհստակություններն ու հակասությունները վերացնելուն, որն առացվել պարզ ներկայացնելու ահմար նախարարը մեկ օրինակ բերեց․ «Պետական կառավարչական հիմնարկների մասին օրենքի համաձայն՝ որպես հիմնարկի հիմնադիր պետք է հանդես գա այդ օրենքի տրամաբանությամբ ՔԿ նախագահը, մինչդեռ ՔԿ կոմիտեի դեպարտամենտում օրենքի համաձայն այդ լիազորությունը վերապահված է կառավարության, կամ պետական ծառայության մի շարք օրենքներում կադրերի ռեզերվում գտնվող համապատասխան աշխատակիցները ևս համարվում են տվյալ կառույցի աշխատակիցներ, մինչդեռ նման կարգավորում առկա չէ, օրինակ Քննչական կոմիտեի մասին օրենքում և Պետական ծառայության մասին օրենքում»,- նշեց նախարարը՝ ամփոփելով, որ այս ու մի շարք այլ խնդիրներին է ուղղված նախագիծը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել