Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր հանձնարարականներ տվեց

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա նիստը մեկնարկեց ՀԷԿ-երի ոլորտին առնչվող հանձնարարականներով։

Նա նախ շեշտեց, որ կառավարությունն աջակցում է փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացին, այդուհանդերձ դրանց հիմնումը իր հետ բերում է նաև բնապահպանական խնդիրներ։

Վարչապետը հանձնարարեց հստակեցնել գետերի ցանկը, որտեղ բնապահպանական և այլ առանձնահատկություններից ելնելով՝ արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը։

Բացի այդ, Կարեն Կարապետյանը հանձնարարեց մշակել ձկնեղենների կառուցման և աստիճանների բարձրացման նորմեր։

Ինչպես նաև, հաշվի առնելով միջազգային փորձն, ուսումնասիրել ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջրային ռեսուրների համար բնօգտագործվող վճարների ներդրման ու նպատակային օգտագործման հնարավորությունները։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին հանձնարարեց երկու ամսում համագործակցելով գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների, եկամուտների պետական կոմիտեի ու հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի հետ, մշակել լրացուցիչ խթանման գործիքներ՝ ոռոգման համակարգերի ու խմելու ջրի ջրատարների վրա ՀԷԿ-երի կառուցման համար, ինչպես նաև ուսումնասիրել ՀԷԿ-երի կողմից էլեկտրաէներգիայի մատակարարման ժամկետները, ծավալները և ջրօգտագործման թույլտվությունների ժամկետները՝ վեր հանելով առկա խնդիրները։

Վարչապետի ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև համայնքների կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության խնդիրը․ «Բազմիցս արձանագրել ենք տեղական ինքնակառավարման համակարգի կարևորությունը, ինչպես նաև այն, որ այդ համակարգը պետք է լինի արդյունավետ, Տարածքային կառավարման ու զարգացման նախարարը տեղեկացրել է, որ այդ համայնքներում դեռևս չեն կիրառվում ծառայությունների մատուցման համար լավագույն գործընկերներին ընտրելու մրցակցային գործելաոճը»,- ասաց վարչապետը՝ տեղեկացնելով, որ համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակը դեռևս բավարար չէ ու ցածր է համայնք-մասնավոր հատված համագործակցությունը․ «Այս և այլ խնդիրների լուծմանը պետք է ուղղված լինեն նախարարության կողմից մշակված մեթոդաբանությունն ու դրանք պետք է առաջարկեն նոր լուծումներ։ Այդ նպատակով հանձնարարում եմ նախարարին երկու ամսյա ժեմկետում կազմակերպել մշակված մեթոդաբանական նյութերի վերաբերյալ համայնքների, համայնքների շահերը ներկայացնող ՀԿ-ների, միջազգային և տեղական փորձագիտական խնդիրների հետ, և անհրաժեշտության դեպքում լրամշակել առկա նյութերն ու տրամադրել համայքներին, միաժամանակ նախարարության ու մարզպետարանի միջոցով խստորեն վերահսկելով դրանց գործնականում իրականացումը»,- նշեց Կարեն Կարապետյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել