Նոր փոփոխություն հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող անձանց համար

Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող` բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող անձանց կենսաթոշակի վճարումը կվերսկսվի լիազորագրով և կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կսահմանի կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը: Նման որոշում այսօր կայացրեց ՀՀ կառավարությունը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

  • բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման` զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապ ունեցող անձին կենսաթոշակ նշանակելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (ներկայումս ՀՀ կառավարությունը լիազորված է սահմանելու ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը նշանակելու, առաջին խմբի հաշմանդամին և հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու կարգը),
  • կենսաթոշակ վճարելը լիազորագրով վերսկսվում է նաև ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող այն անձի համար, ով բուժման նպատակով գտնվում է օտարերկրյա պետությունում և նրա հաշմանդամության պատճառական կապը ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն, կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքն է կամ խեղումը (ներկայումս կենսաթոշակ վճարելը լիազորագրով վերսկսվում է, երբ կենսաթոշակառուն պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում կամ բուժվում է հոգեբուժական հաստատությունում),
  • բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման` զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապ ունեցող անձի` հաշմանդամության զինվորական կենսաթոշակ, քրեակատարողական հիմնարկում գտնվող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձի` կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակ վճարելը վերսկսելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (ներկայումս ՀՀ կառավարությունը լիազորված է սահմանելու միայն ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակ վճարելը վերսկսելու առանձնահատկությունները):
  • կենսաթոշակ նշանակելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև կենսաթոշակ վճարելը դադարեցնելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը:

Հաշվի առնելով բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման` զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապ ունեցող անձանց վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը, նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ բյուջետային միջոցների չափը գնահատել հնարավոր չէ: Նախատեսվում է այդ ծախսերը ֆինանսավորել առկա բյուջետային հատկացումների հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել