Իրազեկում աշխատողներին. եկող շաբաթ մեկ օր ավելի կհանգստանաք

ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի համաձայն Կանանց տոնը նշվում է մարտի 8-ին: Նույն օրենքի համաձայն մարտի ութը ոչ աշխատանքային օր է:

Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Ստացվում է, որ եկող շաբաթ աշխատողները հնարավորություն կունենան երեքշաբթի օրը մեկ ժամ քիչ աշխատել և հանգստանալ չորեքշաբթի օրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել