Տարաձայնություններ դատական նոր օրենսգրքի շուրջ

Կառավարության նիստին այսօր ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ նոր օրենքի նախագիծը։ Ըստ արդարադատության նախարարության նախագծի ընդունման արդյունքում կապահովվի՝

  1. անկախ, ինքնուրույն և օրենքի առջև հաշվետու դատական իշխանության կայացումը,
  2. կյանքի կկոչվեն դատական իշխանության անկախության և համակարգային ամբողջականության սահմանադրական երաշխիքները,
  3. կամրապնդվեն դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները,
  4. կերաշխավորվեն դատական իշխանության գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության անհրաժեշտ և բավարար նախադրյալները,
  5. կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ, որոնք կապահովեն դատական իշխանության հակակշռող դերն իշխանության այլ ճյուղերի առնչությամբ,
  6. կապահովվի դատական իշխանության մարմինների անհրաժեշտ ներքին անկախությունը,
  7. կարգավորում կստանան դատական իշխանության առաքելության, դատական իշխանության հիմնական գործառույթների, այն մարմնավորող կառույցների կազմակերպման և գործունեության հիմքերի հետ կապված հարցերը:

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանն առաջարկեց երկու շաբաթվա ընթացքում իմի բերել կարծիքներն ու առաջարկությունները՝ նշելով, որ դա կապահովի, որպեսզի տարաձայնություններ չլինեն․ «Կարծում եմ՝ մինչև վերջ տարաձայնությունները չեն վերանա երկու շաբաթվա ընթացքում, բայց երկու շաբաթ տալիս եմ»,- նշեց վարապետը, իսկ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հաստատեց, որ իսկապես տարաձայնություններն չեն վերանա, որովհետև սկզբունքային են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել