ԱԻՆ «Հիդրոմետ» ընկերությունից հայտնում են, որ
Հանրապետության տարածքում`
Մարտի 3-ին սպասվում է ամպամածություն, 4-ին, 5-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, 3-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը՝ կնվազի 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 3-ին սպասվում է ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, մարտի 4-ին, 5-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 5-ի ցերեկը, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցածրադիր հատվածներում գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:
Երևան քաղաքի մարտի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.10C (2002 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -21.40C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 3.00C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել: