Հայաստանի շտապ բժշկական օգնության մեքենաների բազան նոր մեքենաներով համալրելու անհրաժեշտություն կա։ Այս խնդիրը լուծելու համար նախատեսվում է ձեռք բերել 10 հատ արդի սարքավորումներով հագեցած շտապ բժշկական օգնության մեքենաներ։
Այս գործընթացն իրականացնելու համար ՀՀ առողջապահության նախարարությանը 2017 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է հատկացնել 150 մլն ՀՀ դրամ՝ ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
Նախագիծը ներկայացրեց նախարար Լևոն Ալթունյանը, կառավարությունը հաստատեց այն։