Նոր նշանակումներ ԴԱՀԿ-ում

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային նշանակումներ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում:

Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժինից:

ԾառայությանՍյունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արթուր Միլիտոնյանըփոխադրման կարգով նշանակվել է Ծառայության Տավուշի մարզային բաժնի պետի պաշտոնին:

Արմեն Հարությունյանի մեկ այլ հրամանով Ծառայության Սյունիքի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Սուրիկ Ծատրյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել