Շղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցում. տուժածները հոսպիտալացվել են

Փետրվարի 28-ին, ժամը 23:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 27 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «OPEL VECTRA B» մակնիշի 35 FR 060 (վարորդ 1995 թ. ծնված Գ. Բ.), «ՎԱԶ 2109» մակնիշի 35 SZ 449 (վարորդ 1992թ. ծնված Բ. Ս.), և «ՎԱԶ 21099» մակնիշի 35 DN 932 (վարորդ 1993թ. ծնված Ա. Բ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Բ. Ս.-ը և ուղևոր Մ.Կ.ը տարբեր աստիճանի մարմնական վնասավծքներով հոսպիտալացվել են Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել