Արցախի սահմանադրական փոփոխությունների քվեարկության մասնակիցների 87.6% կողմ է քվեարկել

Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ 103 հազար 793 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը  մասնակցել է 79 հազար 428 քաղաքացի, որը կազմում է ընդհանուր թվի 76,44 տոկոսը: Այս մասին հրապարակում է արել Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 69 հազար 540 կամ ընդհանուր քվեարկածների 87,6 տոկոսը, դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 7 հազար 686 կամ ընդհանուր քվեարկածների 9,7 տոկոսը, անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2202 կամ ընդհանուր քվեարկածների 2,8 տոկոսը:

Երևանում գտնվող ընտրատեղամասում` ընտրելու իրավունք ունեցած 869 ընտրողներից դեմ է քվեարկել 81-ը:

Ինֆոգրաֆիկան՝ ԼՂՀ ԿԸՀ կայքի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել