Բլոգեր Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ կապված ադրբեջանցիների կողմից նշվող Խոջալուի օրերի, հաքերները մտադրություն ունեն հնարավորինս մեծ քանակությամբ ֆեյսբուքյան հաշիվներ կոտրել: Եվ որոշակիորեն հաջողություն ունեն արդեն՝ արդեն իսկ որոշակի քանակով հաշիվներ կոտրել են:
Բլոգերը խորհուրդ է տալիս այս օրերին առանձնապես ուշադիր լինել և կատարել հետևյալ քայլերը.
«ա. Որևէ թեստի (test ) մի մասնկացեք:
բ. Որևէ ափլիքեյշնում (application) մի գրանցվեք:
գ. Որևէ անծանոթ լինկի վրա մի սեղմեք, հատկապես եթե ուղարկված է անձնական հաղորդագրությունով:
դ. Կապեք ձեր հաշիվը ձեր հեռախոսահամարի հետ»: