Ապօրինի դեղորայքի խոշոր չափաքանակ է հայտնաբերվել. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և նախաբացթողումային հսկողության վարչությունները կանխել են մաքսային կանոնների խախտմամբ խոշոր չափի դեղորայքի ներկրումը հանրապետություն:

Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Այսպես, 2017թ.-ի փետրվարի 14-ին, ստացված տվյալներն իրացնելիս, ՊԵԿ աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննման են ենթարկել Ռուսաստան-Հայաստան ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսը, որի արդյունքում սրահում հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 40կգ ընդհանուր քաշով տարբեր տեսակի դեղորայք:

Պետությանը պատճառած վնասի չափը ճշտվում է, իսկ փաստի առթիվ կազմված նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել