Հայոց բանակի 25-ամյակի առթիվ այսօր՝ հւոնվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոն են այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Լևոն Մնացականյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյնաներ:
Պանթեոն էին այցելել իրենց հարգանքի տուրքը մատուցելու նաև մի շարք զինվորականներ և քաղաքացիներ:
Նրանք ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին, ինչպես նաև Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: