Շինարարությունը կանաչ տարածքների հաշվին շարունակվում է. բնակիչների նամակը

Աջափնյակի Արզումայնան, 4 շենքի բնակիչների նամակը.

.

«Օրերս Աջափնյակի Արզումանյան, 4 շենքի բնակիչները ահազանգել էին, որ իրենց շենքի դիմացի կանաչ տարածքում շինարարություն է սկսվել, ապա` դիմում-բողոք հղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Թեւ Երեւանի քաղաքապետարանը դեռեւս պաշտոնական պատասխան չի տվել եւ համապատասխան տեսուչներ չի ուղարկել դեպքի վայր, բայց բնակիչների պահանջով շինարարություն իրականացնողները ներկայացրել են փաստաղթղթեր, որոնցից պարզ է դարձել, որ կառուցվում է երկհարկանի առևտրի սրահ (չնայած մինչ այդ խոսվում էր խաղահրապարակի կառուցման մասին):

Այսօր կրկին բնակիչները ահազանգել են. բանն այն է, որ քանի դեռ քաղաքապետարանը լռում է, կանաչ տարածքների հաշվին շինարարություն իրականացնողները մի ցուցապաստառ են փակցրել, որում ներկայացված է կառուցվելիք շինության տեսքը: Ի դեպ, այն բանից հետո, երբ մասնագետները տեղեկացրել են ծառեր կտրելու համար շինարարությունն իրականացնողին սպառնացող տուգանքի մասին, վերջինս սկսել է ձմեռային լուսանկարներ տարածել, որոնցում տվյալ տարածքի ծառերը «մերկ» են: Մինչդեռ, այդ լուրերն ու տարածված լուսանկարները չեն արտացոլում իրականությունն այն պարզ պատճառով, որ ձմռանը բոլոր ծառերն էլ «մերկանում են»:

Բնակիչները պահանջում չվերսկսել շինարարությունը, մինչեւ լինի Երեւնի քաղաքապետարանի պաշտոնական պատասխանը: Միաժամանակ, դիմում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` խնդրանքով այս հարցին լուծում տալ. իրականացվող շինարարության փոխարեն խաղահրապարակ կառուցել կամ վերականգնել նախկին կանաչ գոտին»:

.

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել