Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա

Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, դրանք պետք է հաստատվեն գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի` քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ արդարացնող, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող համանգամաները:
Կասկածյալի, մեղադրյալի և նրանց պաշտպանի հայտարարություններն իրենց անմեղության, կասկածյալին կամ մեղադրյալին արդարացնող, իրենց պատասխանատվությունը մեղմացնող ապացույցների առկայության մասին, ինչպես նաև քրեական դատավարության ընթացքում օրինականության խախտումների վերաբերյալ բողոքները պետք է մանրակրկիտ ստուգի քրեական վարույթն իրականացնող մարմինը:
Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել