Հենրի Ֆորդը ճանաչվել է սնանկ և ունեցել է մի քանի անհաջողություններ մինչ իր՝ մեքենաների կայսրությունը ստեղծելը և հարստանալը:
Ֆիզիկական անձի սնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո սնանկ ճանաչված ֆիզիկական անձն ազատվում է բոլոր դրամական պարտավորությունների կատարումից, բացառությամբ` սնանկության դիմում ներկայացնելուն նախորդած 90 օրվա ընթացքում ստանձնած և 100.000 դրամը գերազանցող պարտավորությունների, ուսման վարկավորման գումարը վերադարձնելու պարտավորության, պարտատերերի պահանջներից սնանկության վարույթի ընթացքում գույք թաքցրած լինելու դեպքում` թաքցված գույքի արժեքի չափով, ինչպես նաև Սնանկության մասին ՀՀ Օրենքի 90-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված պարտավորությունների. այն է՝ եթե սնանկության գործն ավարտվել է սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, ապա պարտապանը չի ազատվում բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում:
Աղբյուրը` Իրավաբան.net