Այս կամ այն հանցագործությունը բացահայտելու համար հաճախ նշանակվում են փորձաքննություններ:
Իսկ եթե վարույթն իրականացնող մարմինը համաձայն չէ փորձագետի եզրակացության հետ:
Օրենքը սահմանում է, որ եթե հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, համաձայն չեն փորձագետի եզրակացութայն հետ` վերջինիս ոչ բավարար չափով պարզ կամ լրիվ լինելու պատճառաբանությամբ, կարող են նշանակել լրացուցիչ փորձաքննություն`դրա կատարումը հանձնարարելով նույն կամ մեկ ուրիշ փորձագետի:
Կրկնակի փորձաքննությունը կատարվում է, երբ փորձագետի եզրակացությունը հիմնավորված չէ կամ կասկած է հարուցում, կամ ապացույցները, որոնց վրա հիմնված է եզրակացությունը, ճանաչվել է ոչ հավաստի կամ խախտվել են փորձաքննության կատարման դատավարական կանոնները: Կրկնակի փորձաքննության կատարումը հանձնարարվում է ուրիշ փորձագետի: Կրկնակի փորձաքննություն նշանակելիս փորձագետի առջև կարող է դրվել նախկին հետազոտությունների ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության հարցը:
Կրկնակի փորձաքննություն կատարելու մասին որշման մեջ պետք է նշվեն նախկին փորձաքննության արդյունքների հետ չհամաձայնվելու շարժառիթները:
Աղբյուրը`Իրավաբան.net