Որսորդությունը հանդիսանում է աշխարհի հնագույն մասնագիտություններից (զբաղմունքնեիից) մեկը, որով զբաղվել են մարդիկ մ.թ.ա. հազարամյակներ առաջ: Ներկայումս էլ այդ զբաղմունքը հետաքրքրում է մարդկանց որոշակի խմբի: Սակայն քանի որ զենքի շրջանառությունը սահմանափակ է, ոչ բոլորը կարող են ունենալ որսորդական զենք և զբաղվել որսորդությամբ:
«ՀՀ-ում որսի իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր հանձնել են որսորդական մինիմում և ունեն օրենքով նախատեսված փաստաթղթերը (որսորդական զենք կրելու վկայական, կենդանիների որսի թույլտվություն, որսորդական վկայական), ինչպես նաև օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք են բերել որսրոդական զենք կրելու և որս իրականացնելու թույլտվություն»,- նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Որսի ընթացքում կարող են օգտագործվել որսորդական ողորկափող և ակոսավոր հրազեն, որսորդական սառը զենք: Յուրաքանչյուր դեպքում որսը իրականացվում է որսորդական թույլտվության հիման վրա, որտեղ նշվում է թույլտվության միանվագ կամ սեզոնային բնույթի, որսի իրականացման վայրի, ձևի, այցելության ժամկետների, որսատեսակների և յուրաքանչյուր որսատեսակի քանակի մասին («Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդված):
Աղբյուրը` Իրավաբան.net