“Հայաստանի էլեկտրական ցանցեր” փակ բաժնետիրական ընկերությունը իր բաժանորդներին տեղեկացնում է, համաձայն սպառված էլ.էներգիայի արժեքի վճարման կարգի` 2016 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Ձեր կողմից սպառված էլ.էներգիայի դիմաց վճարման ժամկետն ավարտվում է ս/թ հունվարի 18-ին:
Այն բաժանորդները, որոնք մինչև հունվարի 18-ը, իրենց ծախսած էլ.էներգիայի դիմաց չեն վճարել կամ վճարել են մասնակի, զգուշացվում են, որ ևս 3 օր վճարումներ չկատարելու դեպքում, այսինքն` հունվարի 23-ից կհոսանքազրկվեն: