Նմուշներ ստանալը քրեական դատավուրությունում

Քրեական գործի քննության ընթացքում քննիչն իրավունք ունի ստանալ մարդու, դիակի, կենդանու, նյութի և այլ օբյեկտների հատկությունները բնութագրող նմուշները, եթե դրանց հետազոտումը գործի համար նշանակություն ունի:
«Նմուշներ ստանալու մաիսն քննիչը կայացնում է պատճառաբանված որոշում, որտեղ մասնավորապես պետք է նշվեն` նմուշներ ստացող անձը, ումից պետք է ստացվի նմուշը, ինչ չափով և կոնկրետ ինչ նմուշներ պետք է ստացվեն, երբ և ում պետք է ներկայանա անձը նրանից նմուշներ ստանալու համար, որտեղ և ում պետք է ներկայացվեն նմուշները` դրանք ստանալուց հետո: Անհրաժեշտության դեպքում քննիչը նմուշներ կարող է ստանալ փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Վերջինիս փոխանցմամբ` անձին հրավիրում է իր մոտ կամ գնում է նրա գտնվելու վայրը, ստորագրությամբ ծանոթացնում է նրան նմուշ ստանալու մասին որոշմանը, նրան, մասնագետին, ընթերականերին բացատրում է իրենց իրավունքներն ու պարտականությունները:
Ստանալով նմուշները` քննիչը կազմում է արձանագրություն, որտեղ նշվում են այդ գործողությանը մասնակցող անձանց անունները, նկարագրվում են նմուշներ ստնալու համար ձեռնարկված բոլոր գործողությունները այն հաջորդականությամբ, ինչպես որ դրանք կատարվել են, կիրառված գիտատեխնիկական մեթոդները և միջոցները, ինչպես նաև ստացված նմուշները:
Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել