Ամերիկայի Ջորջիա նահանգի Մեյլբթոն քաղաքում խանութի սեփականատերը տեսախցիկների առջև սպանում է երկու գողերից մեկին:
Լրատվամիջոցները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին, սակայն տեսանյութը, որ իրականացվել է խանութի տեսախցիկների միջոցով, հիմա է հրապարակվել ցանցում:
Միջադեպը մարտաֆիլմ է հիշեցնում. Dixie Gun and Pawn խանութ են ներխուժում երկու անձ, աշխատակիցներից մեկը ձեռքերը վեր է բարձրացնում, սակայն նրա տարեց կոլեգան, արագ կողմնորոշվում է և վերցնում է զենքն ու կրակոցներ արձակում:
Առաջին կրակոցով նա սպանում է գողերից մեկին, երկրորդը փախչում է, տաղամարդը նրա հետևից կրակում է, սակայն չի խոցում: Հանցագործին առ այսօր փնտրում են:
Ավելի ուշ խանութի սեփականատերը ասել է, որ վերջին 30 տարիների ընթացքում, ինչ նրա ընտանիքին է պատկանում խանութը, մեկ անգամ չէ, որ գողերը փորձել են թալանել այն, սակայն սա առաջին դեպքն է, երբ նրանք ներխուժել են աշխատանքային ժամերին: