ՀՀ կառավարության առաջիկա նիստին զինվորական ծառայությունից տարկետում կտրվի Սամվել Աբգարյանին: Որոշման նախագծի համաձայն՝ նա սովորում է ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 8 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում: 2016թ. սեպտեմբերի 25-ին լրացել է նրա 19 տարին: Սովորելու տարիներին ծնողի հիվանդության պատճառով երկու անգամ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն և այդ պատճառով կրկնել ուսումը նույն դասարանում: Ուսումնառությունը ավարտելու է 2017թ. հունիսին:
Ելնելով վերոշարադրյալից` նախագծով առաջարկվում է Սամվել Վարդանի Աբգարյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև 2017 թվականի ամառային զորակոչը: