Իրավաբան.net-ի տոնական հարցերին պատասխանում է ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը։
-Ինչո՞վ առանձնացավ 2016 թվականը, ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս տարի: Կայի՞ն բացթողումներ:
-2016-ի տարեկեսին ընտրվեցի Արդարադատության ակադեմիայի ռեկտոր: Ակադեմիայի գործունեության բոլոր ուղղություններով էլ կան ձեռքբերումներ՝ և ուսուցման որակի բարելավման, և նոր մարտահրավերներին համապատասխան մեր աշխատանքի իմաստավորման և այլն: Գաղտնիք չէ, որ ցանկությունները, ակնկալիքները, ծրագրերը սովորաբար ավելին են, քան դրանց իրականացման արդյունքը: Եվ, որպես կանոն, հենց այդտեղ են <<ծնվում>> բացթողումները: Այդ իմաստով առաջընթացը նաև բացթողումների լրացման, իրատեսական ծրագրեր կազմելու և դրանք ավելի ամբողջական կենսագործելու ընթացք է:
-Այս տարի, ըստ Ձեզ, ո՞վ էր իր պրոֆեսիոնալիզմով աչքի ընկած մասնագետը:
-Շատ կարճ ժամանակահատվածում անգամ ակնհայտ են դառնում արհեստավարժ մասնագետները, բայց և կարճ ժամանակահատվածում դժվար է առանձնացնել նրանցից որևէ մեկին: Գոնե առայժմ:
-Հանդիպե՞լ եք զավեշտալի դեպքերի (դատական գործերի, դատական կամ իրավական ակտեր):
-Իսկ ինչո՞ւ եք սահմանափակում միայն դատական գործերով կամ իրավական ակտերով:
-Այս տարվա ընթացքում ի՞նչը Ձեզ ամենից շատ զարմացրեց ձեր գործունեության ոլորտում (նոր օրենքի ընդունում, դատավճիռ, և այլն):
– Բարեբախտաբար, թե դժբախտաբար, ոչինչ:
-Ի՞նչ կլիներ, եթե Ձմեռ պապը լիներ իրավաբան, ի՞նչ պաշտոն կտայիք նրան:
-Կնշանակեի ռեկտորի՝ մատակարարման գծով տեղակալ 🙂
-Ինչպե՞ս, ու՞մ հետ եք նշում Ամանորի և Սուրբ ծննդյան տոները:
-Ընտանիքիս հետ, ընկերների շրջանում՝ պարզ, անպաճույճ, մեր ավանդույթներին համահունչ:
– Ամանորի կապակցությամբ խոհանոցում պատրաստողի դերում հայտնվու՞մ եք:
-Դեպքից դեպք՝ եթե անհրաժեշտություն է ծագում, այն էլ՝ օժանդակողի:
-Ի՞նչ ակնկալիքներ կան 2017-ից:
-Մեկ քայլ էլ դեպի իրավական, ժողովրդավարական պետության զարգացումը:
-Դուք/Ձեր երեխաները ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապիկից:
-Որ չդադարի գալ: