ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել, որորնց համաձայն.
Պետական կառավարման համակարգում երկարամյա արդյունավետ գործունեության համար ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Արսենի Լոքյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
«Պետական կառավարման համակարգում երկարամյա արդյունավետ գործունեության համար ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Հովհաննեսի Մկրտչյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են նաև՝
Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Ալեքսանի Կիրակոսյանը,
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Աշոտի Մկրըչյանը,
ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Խոստեղի Ցոլակյանը,
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Հրաչի Պողոսյանը,
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավար Արամ Ալեքսանդրի Թանանյանը,
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ներքին անվտանգության վարչության պետ Ալեքսանդր Սերգեյի Սահակյանը,
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ռազմավարական գնահատման և տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Լևոն Դավթի Բաբայանը,
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Գրիգորի Սարգսյանը,
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Էդիկի Բադալյանը: