Պարգևատրում՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել, որորնց համաձայն.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Պետական-քաղաքական երկարամյա ակտիվ գործունեության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Գալուստ Գրիգորի Սահայանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»:

«ՀՀ կառավարման համակարգի և օրենսդրական դաշտի բարեփոխումների գործում ունեցած ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Վարդանի Թովմասյան պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»:

«Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Միքայելի Նաղդալյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»:

«Երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության արտաքին անվտանգության վարչության պետ Միշա Գվիդոնի Մելքոնյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»1-ին աստիճանի մեդալով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել