Փաստաբանների պալատում տեղի կունենա հերթական ընդհանուր ժողով

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի ընդհանուր հերթական ժողով հրավիրելու մասին» 21.12.2016թ. № 500-Լ որոշմամբ 2017 թվականի փետրվարի 11-ին, ժամը 1000ից Երևան քաղաքի Զաքիյան 2 հասցեում գտնվող ՀՀփաստաբանների պալատի վարչական շենքի 2-րդ հարկի սրահում, հեռակա կարգով (առանց ընդհանուր ժողովի գումարման) հրավիրվել էՀՀ փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով՝ հետևյալ օրակարգային հարցերով.

 ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություն.
 ՀՀ փաստաբանների պալատի կարգապահական գործը նախապատրաստող անձանց ընտրություն.
● «Փաստաբանի օր» սահմանելու մասին հարց։ 

1. Ընդհանուր ժողովի օրակարգային հարցերով քվեարկությունը սկսվում է 2017 թվականի փետրվարի 11-ին, ժամը 1000ից և ավարտվում է նույն օրը՝ժամը  1700ին:
2. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների և կարգապահական գործը նախապատրաստող անձանց թեկնածուների առաջադրումը(ինքնաառաջադրումը) սկսվում է 2017 թվականի հունվարի 14-ից (ներառյալ) և ավարտվում է 2017 թվականի հունվարի 19-ին (ներառյալ)։
3. ««Փաստաբանի օր» սահմանելու հարցով փաստաբանները կարող են փաստաբանի օրվա առաջարկները սահմանված կարգով ներկայացնել 2017թվականի հունվարի 14-ից (ներառյալ) մինչև 2017 թվականի հունվարի 19-ը (ներառյալ)։
4. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների և կարգապահական գործը նախապատրաստող անձանց թեկնածուներիքարոզչությունը սկսվում է 2017 թվականի հունվարի 20-ից (ներառյալ) և ավարտվում է 2017 թվականի փետրվարի 9-ին, ժամը 1800ին։
5. Յուրաքանչյուր փաստաբան քվեարկությանը պետք է մասնակցի անձամբ:
6. Քվեարկության օրը պետք է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով կամ փաստաբանի վկայականով:
7. Քվեարկության գաղտնիությունը քվեարկող փաստաբանի համար ոչ միայն իրավունք է, այլև՝ պարտականություն:

Ընդհանուր ժողովի հետ կապված անհրաժեշտ այլ տեղեկությունները, կարող եք բեռնել ՀՀ փաստաբանների պալատի www.advocates.am կայքէջից:

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 21.12.2016թ. № 500-Լ որոշումը.

Բեռնել ՀՀ փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողով հրավիրելու մասին ծանուցումը.

Բեռնել ««Փաստաբանի օր» սահմանելու հարցով փաստաբանների առաջարկներն ընդունելու մասին» կարգը.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել