Հայաստանում օպտիմալացվում են ծրագրերի իրականացման գրասենյակները: Կառավարության որոշումներով լուծարվել են հինգ նման գրասենյակներ: Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօրվա նիստը սկսեց հանձնարարականներով:
Նոր հանձնարարականն ուղղված էր Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին: Գործադիրի ղեկավարը ակնկալում է, որ պարոն Գաբրիելյանը ներգրավելով ճյուղային պետական մարմինների պատասխանատուներին՝ կսկսի բանակցել միջազգային կազմակերպությունների հետ՝ ԾԻԳ-երի քանակի և այդ մարմինների պահպանման ծախսերի կրճատումների ուղղությամբ:
Կարեն Կարապետյանը առաջարկում է ԾԻԳ-երը նվազեցնել անվազն կիսով չափ, իսկ պահպանման ծախսերը՝ մեկ երրորդով. «Մեր նախնական հաշվարկներով՝ 11 ԾԻԳ-երից պետք է մնա հինգը, իսկ բոլոր կողքի կառույցները, բաժիններն ու ստորաբաժումները հարկավոր է վերացնել»,-ասել է վարչապետը:
Օպտիմալացումը պետք է հասնի նաև Փակ բաժնետիրական ընկերություններին: Վարչապետի կարծիքն է:
Այս ողջ հանձնարարականները կատարելու համար՝ Կարեն Կարապետյանը առաջարկեց երկշաբաթյա ժամկետում ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակացույցը: