Կառավարությունը լուծում է Երևանի քաղաքապետարանի, «Փարքինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ընկերությունների միջև կնքված Երևանի քաղաքում ավտոկայանատեղեիների կազմակերպման ծառայությունների մատուցման գնման պայմանագիրը:
Նման բովանդակությամբ նախագիծ էր գործադիրի նիստին ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը հայտնեց, որ միաժամանակ թույլատրվում է, որ այդ ծառայությունը ձեռք բերեն Երևանի ենթակայությամբ գործող կազմակերպություններին:
Նախատեսվում է, որ այդ բաժնետոմսերը ձեռք բերվեն բանակցային ընթացակարգով:
Տարոն Մարգարյանը հայտնեց, որ այս գործընթացը սկսվել է նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում: