Նոր նախագծով պաշտպանվում են հիփոթեքային վարկառուների շահերը. կառավարություն

Հիփոթեքային վարկառուների իրավունքներին առնչվող օրենսդրական փաթեթն այսօր կառավարության նիստին ներկայացրեց Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը:

Նա ասաց, որ նախագծի նպատակն է պաշտպանել հիփոթեքային վարկառուների շահերը. «Նախագծով բանկերին պարտավորեցվում է, որ վերջիններս հիփոթեքային վարկառուներին՝ մինչև վարկի տարամդրումը ներակայացնել և բացատրել վարկի հետ կապված մի շարք կարևոր պայմաններ, ինչպիսի եք մարման կանոնները, էթեկտիվ տոկոսադրույքը, ժամկետից շուտ մարումը, մարման կանոնները: Վարկառուներն իրավունք կունենան ժամկետից շուտ մարել վարկը՝ առանց տուգանքի, նաև նախագծով խիստ և հստակ կանոններ են սահմանվում են անշարժ գույք գնահատողների ընտրության և գործունեության նկատմամբ: Օրինակ՝ գնահատողը չի կարող փոխկապակցված լինել բանկի հետ և այլն»,- նշեց պարոն Ջավադյանը:

Հարցեր ու առարկություններ չեղան, նախագիծը կառավարությունը հաստատեց:

Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ՝

«Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մասին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել