Տրիլիոնը միլիարդի հետ եք խառնում, միլիարդը՝ միլիոնի. վարչապետը ֆինանսների նախարարին

«Երևի ամբողջ գիշերն աշխատել եք, պարոն Արամյան»,- կառավարության նիստի ժամանակ, դիմելով Ֆինանասների նախարարին, կատակով ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը, նա պարզաբանեց. «Տրիլիոնը միլիարդի հետ եք խառնում, միլիարդը՝ միլիոնի»,- իսկ ֆինանսների նախարարը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ ժամը 3-ին ենք գնացել տուն, դեռ պետք է հասցնեինք»:

Նշենք, որ մինչ այդ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթին հավանություն տալու և այդ առնչությամբ այլ հարցերի մասին նախագիծը, որին կառավարությունը հավանություն տվեց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել