Վարչապետը ավիացիայի պետին հանձնարարեց ուրվագծել հաջորդ տարվա անելիքները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանից այսօր հետաքրքրվեց՝ հաջորդ տարվա համար հստակ խնդիրներ կա՞ն դրված, թե քանի նոր ուղղություններ է հնարավոր ապահովել՝ օգտվելով «բաց երկինք»-ի ընձեռնած հնարավորությունից: Սերգեյ Ավետիսյանը պատասխանեց, որ հստակ չի կարող ասել, թե որքան ուղղություն կբացվի, սակայն խոստացավ անել ամեն ինչ, որպեսզի ուղղությունները հնարավորինս շատ բացվեն, իսկ ուղևորահոսքն աճի:

Այնուհետև վարչապետը հանձնարարեց հետևողական լինել ու մինչև տարվա վերջ ուրվագծել, թե 2017թ. ընթացում վարչությունն ինչ խնդիր է իր առջև դնում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել