Գույքի նկատմամբ իրավունի պետական գրանցում իրականացնելուև համար քաղաքացին անշարժ գույքի պետական ռեգիստրի որևէ սպասարկման գրասենյակ (անկախ գույքի գտնվելու վայրից) պետք է դիմում և համապատասխան իրավունքը հավաստող փաստաթղթեր ներկայացնի:
Պետական գրանցման դիմումը և օրենքով դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներկայացվել (ներբեռնվել) նաև էլեկտրոնային եղանակով, գրանցումն իրականացնող մարմնի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով, որի դեպքում դիմումը և ներկայացվող փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների համապատասխանությունը դրանց իսկական օրինակներին հավաստվում է ներկայացնող անձի էլեկտրոնային ստորագրությամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net