Այսօր կառավարության նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ տվեց նախարարությունների ու գերատեսչություների ՝տեսչական բարեփոխումների մասին:
Վարչապետի խոսքով, տեսչական ստուգումներ իրականացնելիս պետք է առաջնորդվել տեսուչ- տնտեսվարող սուբյեկտ համագործակցության սկզբունքով: «Տեսուչը պետք է ընկալվի ոչ թե որպես պատժող, այլ աջակցող: Տեսչական մարմինները առաջին անգամ այցեր կատարելիս պետք է առաջարկություններ արվեն, թե ինչ պետք է անեն տնտեսվարող սուբյեկտները, որ համապատասխանեն սահմանված նորմերին: Եվ եթե տնտեսվարող սուբյեկտները չեն շտկում, նոր միայն իրականացնել օրենքի կետերը»,- ասաց Կարեն Կարապետյանը: