Այսօր կառավարության նիստին գործադիրի անդամները հավանություն տվեցին քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից ներկայացված որոշման նախագծին, որով սահմանվում է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրի շրջանակներում Երևանի Ադոնցի փողոցի N 6/3 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը։
Կառավարության կողմից 2014 թվականին նախաձեռնած պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը շարունակում է մեծ հետաքրքրություն և պահանջարկ վայելել պետական ծառայողների շարքերում: Դեռ չի ավարտվել Երևան քաղաքի Արաբկիր շրջանի Ադոնց փողոցի 6/2 վարչական համալիրից բնակարանների բաշխման գործընթացը, որի շրջանակներում նախատեսվում է մատչելի պայմաններով և փուլային վճարման եղանակով պետական ծառայողներին տրամադրել 175 բնակարան և ավտոկայանատեղի: Սակայն բնակարան ձեռք բերելու ցանկություն հայտնած պետական ծառայողների թիվը շատ ավելին է։
Սա հիմք է հանդիսացել շարունակելու պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիրը և հնարավորություն տալ պետական ծառայողներին Երևան քաղաքի Արաբկիր շրջանի Ադոնց փողոցի N 6/3 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից ձեռք բերել բնակարաններ` վերը նշված պայամաններով:
Իրավաբան․net