Չորս գրառման դիմաց 60 հազար դրամ չենք վճարում. ՊՈԱԿ ղեկավար

«Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործառույթների 2.1.3 կետում սահմանված 15 100 ՀՀ դրամը հատկացվում է ոչ թե Facebook-ում ՀՀ կառավարության գործունեությունը լուսաբանող գրառումներ կատարելուն, այլև իրենից ներկայացնում է միջինացված ցուցանիշ է, որը տարածվում է հիշյալ կետի մյուս ենթակետերին՝ «ՀՀ տեղեկատվական գործունեության լուսաբանում էլեկտրոնային և տպագիր ԶԼՄ-ներում հոդվածներ, տեղեկատվական նյութեր պատրաստելու» վրա ևս: Նման գրառում է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում այս ՊՈԱԿ-ի ղեկավար Տիգրան Աբրահամյանը և հավելել. «Այո, «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է ինտենսիվ աշխատանք նաև սոցիալական ցանցերում՝ ակտիվ օգտատերերի բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները պատկան մարմինների ներկայացնելու և լուծումներ գտնելու, հետադարձ կապ ապահովելու, ինչպես նաև ՀՀ կառավարության գործունեությանն ավելի հրապարակային դարձնելու նպատակով:

Միամտություն է կարծել, թե Հայաստանում կան Facebook-յան այնպիսի օգտատերեր, ովքեր ընդամենը 4 գրառման դիմաց կարող են օրը 60 հազար, իսկ ամսվա կտրվածքով 1 մլն 800 հազար դրամ ստանալ, այն դեպքում, երբ պետական համակարգում միջին աշխատավարձը շուրջ 200 հազար դրամ է կազմում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել