Վիգեն Սարգսյանը Ազատության պողոտայում շքեղ դղյակ չի կառուցում. ՊՆ

Այսօր «Ժամանակ» թերթը գրել էր, որ պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը շքեղ դղյակների սիրահար է, ըստ թերթի՝ շուրջ մեկուկես տարի առաջ Ազատության պողոտայի հաղթանակ զբոսայգու շրջակա զբոսայգու հաշվին կառուցվող «միլիոնատերերի փողոցում» Վիգեն Սարգսյանը ձեռնարկել է առանձնատան շինարարությունը, որը, սակայն, դադարեցրել է այս տարի, ապրիլյան պատերազմից հետո, երբ քննադատության թիրախում հայտնվեցին պաշտոնյաների ունեցվածքն ու դղյակները։ Նշվել է նաև, որ Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարար նշանակվելուց հետո առավել եւս չի համարձակվում վերսկսել տան շինարարական աշխատանքները:

Այս առնչությամբ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Ժամանակ» օրաթերթի նոյեմբերի 16-ի համարում «Դղյակի սիրահարը» վերնագրով հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կամ նրա հետ փոխկապակցված որևէ անձ առնչություն չունեն նշված տարածքում ընթացող շինարարության հետ:

Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի` հերքման պահանջն ուղարկվել է տեղեկատվությունը հրապարակած լրատվամիջոցին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել